Արցախի Հանրապետության նախագահը ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարին
Օգոստոս 17, 2010թ. 12:39
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել է բանակաշինությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Երկուստեք նշվել է, որ երկու հայկական պետությունների զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացումը եւ այդ ոլորտում համագործակցության խորացումը հանդիսանում է ամբողջ տարածաշրջանում կայունության պահպանման կարեւոր նախապայմաններից մեկը:












