Գլխավոր » Լրահոս

Ինչու հեռացավ Սուրենյանցը

Օգոստոս 17, 2010թ. 15:03

3‘Հանրապետություն’ կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը իր անձնական բլոգում գրել է քաղաքականությունից հեռանալու որոշման մասին: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Հեռանում եմ քաղաքականությունից…

Ինձ համար՝ Վազգենն ու իմ կուսակցությունն անվերապահ արժեք են:

Հեռանում եմ, որ իշխանության աթոռները «բռոնյաե արածները ու նորաթուխ ընդդիմադիրները հանգիստ թողեն Արամին, ով ինձ անվերապահ պաշտպանելու կոչումով՝ հայտնվելու է շակալների հարձակման կենտրոնում…

…Էս Լեւոնի ու Սերժի, որս սիրող Ռոբի թիմերի համտեղ որոշումն է, որին դիամադրել կարող եմ, բայց չեմ ուզում:

…Ես հեռանում եմ քաղաքականությունից, որովհետեւ հավատում եմ Վազգենին ու էդ տեսակը էսօրվա քաղաքական դաշտում փնտրել ու չեմ գտել…

… Հավատացեք Վազգենի ախպորը՝ Արամին, ով խավարից լույս է ստեղծում…

Հիշեցնենք, որ Սուրեն Սուրենյանցը վերջերս հանդիպել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպման առիթը եղել էին վերջին շրջանում բանակում տեղի ունեցած ողբերգական միջադեպերը, որոնց կապակցությամբ խոսելու համար Սուրենյանցը հանդիպման խնդրանքով դիմել էր պաշտպանության նախարարին: Հանդիպումից հետո Սուրենյանցը հայտարարել էր, թե հավատում է բանակում իրավիճակը բարելավելու Սեյրան Օհանյանի ցանկությանն ու կամքին: Սուրենյանցի հանդիպումն ու դրա վերաբերյալ նրա հնչեցրած կարծիքները ընդդիմադիր նրա գործընկերների եւ ընդդիմության համակիրների զգալի մասի մոտ առաջացրել էին բացասական վերաբերմունք:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն