Բակո Սահակյանը «Հայրենյաց պաշտպան»-ի ճամբարում
Օգոստոս 18, 2010թ. 14:18
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 17-ին այցելել է Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մոտակայքում տեղակայված <<Հայրենյաց պաշտպան>> երիտասարդական կազմակերպության ռազմահայրենասիրական ճամբար:
Երկրի ղեկավարը ընդգծել է պաշտպանության բանակի հովանու ներքո կազմակերպվող նման ճամբարների կարեւորությունը՝ այն համարելով երիտասարդների ֆիզիկական պատրաստվածության եւ հայրենասիրական դաստիարակության կարեւոր միջոցներից մեկը:
Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:












