ՌԴ-ի համար նաև Ադրբեջա՞նն է ռազմավարական գործընկեր
Օգոստոս 19, 2010թ. 10:43
«ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Օստրովսկին, ասել է, թե Ռուսաստանը, պահպանելով իր ռազմական ներկայությունը Կովկասում, հաստատում է տարածաշրջանային գերտերության իր կարգավիճակը։ Հետևապես, Օստրովսկու խոսքով, տարածաշրջանում ոչ միայն Հայաստանն է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, այլև Ադրբեջանը:
Խոսելով Հայաստանում ռուսական բազայի ներկայության երկարաձգման մասին, ՌԴ Պետդումայի ներկայացուցիչը նկատել է, թե այն կնպաստի տարածաշրջանային կայունությանը եւ չի վնասում Ադրբեջանի շահերին։












