Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Սահմանվել են նոր չափանիշներ

Օգոստոս 19, 2010թ. 13:35

ՀՀ կառավարությունը հաստատել է Հնդկաստանի Հանրապետությունում գոմեշի միս արտադրող կազմակերպություններին ներկայացվող չափանիշները, որոնց բավարարման դեպքում դրանց արտադրանքը կարող է ներմուծվել Հայաստանի Հանրապետություն։ Հաստատվել է նաև Հնդկաստանում Հայաստան արտահանվող գոմեշի մսի  արտադրության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ սննդի անվտանգության գծով ներկայացուցչի գործունեության կարգը։ Սահմանվել է, որ գոմեշի միս արտադրող կազմակերպությունները պետք է ունենան մսամթերքի արտադրության ոչ պակաս, քան 10 տարվա աշխատանքային փորձ, միջազգային ստանդարտներին համապատասխան սեփական սպանդանոց, մսի վերամշակման արտադրամաս և սառցարան, համապատասխանեն մի շարք այլ չափանիշների։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն