Հարկ վճարողներին` նոր արտոնություններ
Օգոստոս 19, 2010թ. 13:42
Գործադրի հավանությունն ստացած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի կարգավորման առարկան պարտադիր սոցիալական ապահովության վճարի գծով ստացված արտոնությունների գումարներն են։ Ակնկալվում է, որ հարկ վճարողների համար կստեղծվեն պետության կողմից տրամադրվող արտոնություններից օգտվելու առավել ամբողջական հնարավորություններ։ ՀՀ վարչապետի առաջարկով օրենքի նախագծում կընդգրկվի և լուծում կստանա նաև «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ–ում ծագած համանման խնդիրը։
ArmAr.am












