Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Մայր Աթոռում նիստ է գումարվել

Օգոստոս 19, 2010թ. 15:41

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ և բարձր տնօրինությամբ ստեղծված ծիսական հանձնախումբը` կազմված Ամենայն Հայոց Կաթողիկոսության, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչներից, օգոստոսի 16-17-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարեց իր անդրանիկ ժողովը:
Հայ Եկեղեցու ծիսական հանձնախմբի աշխատանքներն ուղղված են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելության առավել ամրապնդմանն ու արդյունավետ իրագործմանը, ծիսաարարողական կյանքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը և ծիսական բարեկարգությանը:
Ծիսական հարցերի հանձնախմբի անդամներն են`
Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը (համաատենապետ).
Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը (համաատենապետ).
Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը.
Տ. Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը.
Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը.
Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը.
Տ. Գրիգոր ծայրագույն վարդապետ Չիֆթճյանը.
Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը:
Հանձնախումբը քննարկեց Մկրտության և Դրոշմի արարողության միօրինակ տեքստի պատրաստության, խորհրդի հետ առնչված կանոնական-բարեպաշտական ավանդույթների կանոնակարգման հետ կապված հարցեր: Որոշվեց հետագա աշխատանքների համար որպես հիմք ընդունել Մկրտության և Դրոշմի արարողությունների վաղագույն բնագրերը, ինչպես նաև ներկայիս գործածության մեջ գտնվող տեքստերը:

ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԾԻՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն