Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Տնտեսություն

Կողմերը քննարկել են «Հյուսիս-հարավ» երկաթուղու հարցը

Օգոստոս 19, 2010թ. 17:21

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը օգոստոսի 19-ին ընդունել է Ռուսաստանի նախագահ` Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարելիք այցի շրջանակներում Երեւան ժամանած “Ռուսական երկաթուղիներ” ընկերության նախագահի առաջին տեղակալ Վադիմ Միխայլովին եւ “Հարվկովկասյան երկաթուղի” ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինին: Այդ մասին հայտնում է նախարարության պաշտոնական հաղորդագրությունը:

Մանուկ Վարդանյանը նշել է, որ Ռուսաստանի նախագահի այցը Հայաստան դրական ազդեցություն կունենա երկու երկրների տնտեսական կապերի սերտացման եւ համագործակցության խորացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցել են ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր, այդ թվում` երկաթուղու հետագա զարգացման, ներդրումային ծրագրի, տրանսպորտային ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաեւ երկաթգծի կանոնադրությանը եւ օրենսդրական դաշտի կարգավորման խնդրին:

Կողմերը, մասնավորապես, անդրադարձան “Հյուսիս-հարավ” երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորման եւ նախագծման աշխատանքների պատրաստման եւ Վանաձոր-Ֆիալետովո երկաթուղային հատվածի շինարարության հարցերին:

ArmAr.am

17:38:


Դիտել Լրահոս, Ռուսաստան, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն