Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Նպաստել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին միասնականության ամրապնդմանը

Օգոստոս 20, 2010թ. 10:40

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ և բարձր տնօրինությամբ 2005 թ. ստեղծված կանոնական հանձնախումբը սույն թվականի օգոստոսի 18-19-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարեց իր հերթական ժողովը:
Համատեղ հանձնախմբի նպատակն է իր աշխատանքով նպաստել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազան առաքելության առավել ծաղկմանը և ներքին միասնականության ամրապնդմանը, Հայ Եկեղեցու կյանքում առկա կանոնական խնդիրների քննությանն ու լուծումների առաջադրմանը:
Կանոնական հանձնախմբի անդամներն են`
Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը (ատենապետ).
Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը (ատենապետ).
Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը (ատենադպիր).
Տ. Նարեկ եպիսկոպոս Ալեմեզյանը (ատենադպիր).
տիար Ջիմ Գալուստյանը.
տիար Արսեն Դանիելյանը.
տիար Նիկոլայ Հովհաննիսյանը.
տիար Տիգրան Ջինբաշյանը:
Օգոստոս 18-ին, Վեհարանում ժողովի մասնակիցներին ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը, Հայրապետական իր օրհնությունը բերելով ժողովականներին, բարի արդյունավորում մաղթեց ժողովի աշխատանքներին: Հանդիպման ընթացքում Օշական Սրբազանը Վեհափառ Հայրապետին փոխանցեց Արամ Ա Վեհափառ Հայրապետի եղբայրական ողջույնները:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով: Ատենապետերի ողջույնի խոսքերից հետո ՙՀայ Եկեղեցու կանոնական վիճակը (հայ եկեղեցաբանության սահմանումը)՚ թեմայի շուրջ հանձնախմբի ուշադրությանը զեկույցներ ներկայացրեցին Տ. Նարեկ եպիսկոպոս Ալեմեզյանը (ՙԸնդհանուր ներածական և եկեղեցաբանության աստվածաշնչական հիմերը՚), Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը (ՙՀայ Եկեղեցու աստվածաբանական-եկեղեցաբանական սահմանումը՚) և Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը (ՙՀայ Եկեղեցու գործնական արտահայտությունը ներկայիս՚): Յուրաքանչյուր զեկուցումից հետո զեկուցողները պատասխանեցին ժողովականների հարցումներին: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում և ընդհանուր քննարկում:
Ժողովի ավարտին, ելնելով ժողովի աշխատանքի ջերմ, կառուցողական մթնոլորտից և արդյունքներից, ժողովականները համոզում հայտնեցին, որ որդեգրած առաջադրանքների իրագործումը մեծապես պիտի նպաստի Հայ Եկեղեցու հզորացմանը և միասնականությանը:


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն