Գլխավոր » Լրահոս

Նախագահները զբոսնել են երեկոյան Երևանում ու ջազ վայելել

Օգոստոս 20, 2010թ. 13:09

ErevanՌուսական լրատվամիջոցներն անդրադարձել են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարած պետական այցի ոչ պաշտոնական դրվագներին:

Օրինակ, թե ինչպես են  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն իրենց տիկնանց հետ միասին զբոսնել են երեկոյան Երևանում ու ջազ ըմբոշխնել:

«Ռուս առաջնորդը և նրա կինը կարողացան իրենց զգալ իսկական երևանցիներ և վայելել այդ հնագույն քաղաքի հյուրասիրությունը»,- ներկայացրել է ռուսական լրատվամիջոցը:

«Սկզբում նրանք եղել են Հանրապետության հրապարակում, որտեղ հավաքվել է հետաքրքրասեր հանրությունը: Սակայն դա չի խանգարել նախագահներին, և նրանք անվտանգության աշխատակիցների հսկողությամբ զբոսնել են հրապարակով, հիացել երգող շատրվաններով: Տեսնելով երևանցիների առանձնահատուկ բարյացկամությունը, Մեդվեդևը մեծ հաճույքով զրուցել է  բնակիչների հետ»,- փոխանցում է «Lifenews»-ը:

Նույն Լրատվամիջոցը նշում է, որ նախագահների զբոսանքի վերջին հանգրվանը եղել է Ազատության հրապարակում գտնվող սրճարաններից մեկը:

«Օգոստոսյան շոգ երեկոյի ժամանակ ռուս հյուրերին չհյուրասիրեցին տաք ազգային ուտեստներով` Դմիտրի և Սվետլանա Մեդվեդևներին առաջարկել են հայկական հողի գլխավոր բարիքները` մրգեր ու կոնյակ»,- գրում է ռուսական լրատվամիջոցը` ընդգծելով, որ ՀՀ նախագահի հյուրասիրած «Սպարապետ» կոնյակը 40 տարվա հնություն է ունեցել:

ՀՀ և ՌԴ նախագահներն իրենց տիկնանց հետ սրճարանում    վայելել են Լևոն Մալխասյանի ջազային կատարումները: Սակայն միայն ջազային երաժշտություն չի եղել:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն