Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Սերժ Սարգսյան. «Այն խորհրդանշում է ողջ հայության իղձերի իրականացման սկիզբ»

Օգոստոս 23, 2010թ. 10:52

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի ընդունման 20-րդ տարեդարձի առթիվ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՜ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Անկախության հռչակագրի ընդունման 20¬րդ տարեդարձի կապակցությամբ։
1990 թվականի օգոստոսի 23¬ը մեր նորագույն պատմության առանցքային և ուղենշային դրվագներից է։ Այն խորհրդանշում է Հայաստանի ժողովրդի և ողջ հայության իղձերի իրականացման սկիզբը և մարմնավորում անկախ պետականության մեր դարավոր ձգտումը։
Անցած երկու տասնամյակները հստակորեն ցույց տվեցին, որ հռչակագիրը տեղին էր ու ժամանակին, որ նրանում ամրագրված նպատակներն ու գաղափարնե¬րը կենսունակ էին, և հայության բոլոր հատվածների ջանքերով շարունակում են հետևողականորեն կյանքի կոչվել։
Մեր հռչակած ուղեգիծն իրականություն դարձնելը դյուրին չէր, բայց հավատա¬րիմ մնացինք մեր սկզբունքներին և դավանած արժեքներին։ Փորձությունները չշեղեցին մեզ քաղաքական ազատության և սեփական ճակատագրի համար պատասխանատվություն ստանձնելու մեր ճանապարհից։
Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղ երկինք և ստեղծագործ աշխատանք՝ հանուն մեր երկրի և հանուն ապագա սերունդների, որոնք պետք է վայելեն Անկախության հռչակագրի սերմանած պտուղները»։


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն