ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է հատուկ` 3FF միկրո SIM քարտեր
Օգոստոս 23, 2010թ. 12:52
23-ը օգոստոսի, 2010թ., Երևան, Հայաստան: ՎիվաՍել-ՄՏՍ-ը` ՙՄՏՍ՚ ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել հատուկ` 3FF միկրո-SIM քարտերի վաճառքի մասին, որոնք օգտագործվում են տվյալների փոխանցման սարքերի և բջջային հեռախոսների որոշ մոդելների համար:
Ի տարբերություն ավանդական` 15×25 չափերով SIM քարտերի, որոնք օգտագործվում են շուկայում առկա գրեթե բոլոր բջջային հեռախոսներում և մոդեմներում, նոր` 3FF միկրո-SIM քարտերը` նախատեսված տվյալների փոխանցման սարքերի և բջջային հեռախոսների որոշ մոդելների համար, ունեն երկու անգամ փոքր` 12×15 չափեր:
ArmAr.am












