Հայաստան կժամանի Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ` Ֆրանգուլիսը
Օգոստոս 23, 2010թ. 13:40
Օգոստոսի 23-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ֆրանգոս Ֆրանգուլիսի գլխավորած պատվիրակությունը:
Այցի շրջանակներում նախատեսված են գեներալ-լեյտենանտ Ֆ. Ֆրանգուլիսի հանդիպումները ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովի հետ:
Օգոստոսի 24-ին` ժամը 12.30-ին, Ֆ. Ֆրանգուլիսի գլխավորած պատվիրակության անդամները կայցելեն «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցեն Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին: Պսակադրման արարողությունից հետո նախատեսված է գեներալ-լեյտենանտ Ֆրանգոս Ֆրանգուլիսի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ArmAr.am












