Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ԱԳ նախարար Նալբանդյանն ընդունեց Շվեդիայի դեսպանին

Օգոստոս 23, 2010թ. 16:38

Օգոստոսի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Շվեդիայի դեսպան Հանս Գունար Ադենին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով երկու երկրների միջեւ հաստատված համագործակցությունը, շնորհակալություն հայտնեց դեսպան Ադենին` հայ-շվեդական հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար:

Բարձր գնահատելով դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները` ինչպես նաեւ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում` կողմերը կարեւորեցին Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ երկկողմ տնտեսական կապերի զարգացումը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան- Եվրոպական Միություն համագործակցության շուրջ:

Դեսպանի խնդրանքով անդրադարձ կատարվեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ տարածաշրջանային այլ հարցերի:

Հանդիպման ավարտին, ի նշանավորումն հայ-շվեդական հարաբերությունների ամրապնդման գործում դեսպան Ադենի ներդրման, նախարար Նալբանդյանը ԱԳՆ հուշամեդալ հանձնեց Հանս Գունար Ադենին:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն