Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Կառավարությունում քննարկվել են հանրակրթության բարելավման ուղիները

Օգոստոս 24, 2010թ. 13:15

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հանրակրթության ոլորտի բարեփոխումներին։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ նախարարներ, մարզպետներ ու  շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Նոր ուսումնական տարվան ընդառաջ, ՀՀ կրթության և գիտության  նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է ոլորտի  բարեփոխումների իրականացման ընթացքը,  առկա խնդիրներն ու  առաջնահերթ  լուծում պահանջող անելիքները։ Ի թիվս այլ հարցերի, մասնավորապես քննարկվել են հանրակրթության  բնագավառում պետական քաղաքականության  միասնականության ապահովման, հանրակրթության որակի բարելավման և արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։

Նշվել է, որ բարեփոխումների շրջանակում, «Հանրակթության մասին» ՀՀ օրենքի պահանջից  ելնելով, ՀՀ կառավարության որոշմամբ հանրապետության հանրակրթական դպրոցներում կներդրվի ներքին և արտաքին գնահատման մեխանիզմ, ինչը  հնարավորություն կընձեռի մրցակցային սկզբունքով կազմելու դպրոցների վարկանիշերը։ Տեղեկացվել է նաև, որ  առաջիկայում կհաստատվի  ուսուցիչների ատեստավորման կարգը, իսկ մինչև  տարեվերջ կսկսվի դպրոցների տնօրենների հավաստագրման գործընթացը։

Ամփոփելով խորհրդակցությունը և վերահաստատելով տարածքային համաչափ զարգացման կարևորությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանը  հանձնարարել է ուշադրութան կենտրոնում   պահել հատկապես համայնքների դպրոցների  խնդիրները։


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն