Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Մեթոդական օգնություն դպրոցներին

Օգոստոս 24, 2010թ. 14:54

2010-2011 ուսումնական տարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների

ուսուցիչներին և տնօրեններին անհրաժեշտ մեթոդական օգնություն կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ՀՀ մարզերում և Երևան քաղաքում հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ: Համաձայն հրամանի` սույն թվականի օգոստոսի 25-30-ը մարզերում և Երևան քաղաքում կկազմակերպվեն ու կանցկացվեն ուսուցիչների և տնօրենների օգոստոսյան խորհրդակցություններ: Հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հանդիպման և խորհրդակցություններին մասնակցելու, տեղում  իրավիճակին ծանոթանալու և չլուծված խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով կազմվել է ժամանակացույց, համաձայն որի` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը օգոստոսի 25-ին կմասնակցի Գեղարքունիքի, օգոստոսի 26-ին` Կոտայքի մարզերում, իսկ օգոստոսի 30-ին` Երևանում կազմակերպվող խորհրդակցություններին: ՀՀ մարզեր կգործուղվեն ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը, Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Ն. Ղուկասյանը և ԿԳ նախարարության պատասխանատուները: Համաձայն հրամանի` ՀՀ բոլոր մարզերում առարկայական սեկցիոն պարապմունքներ անցկացնելու նպատակով կրթության ազգային ինստիտուտի մասնագետների ներգրավմամբ կազմավորվել է երեք խումբ:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն