Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Կառավարությունում տեղի է ունեցել գիտատեխնիկական խորհրդի անդրանիկ նիստը

Օգոստոս 25, 2010թ. 12:40

5 Gitatexnikakan xorurdi nist 25.08.10Այսօր կառավարությունում տեղի է ունեցել գիտատեխնիկական խորհրդի անդրանիկ  նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Քննարկվել են գիտատեխնիկական խորհրդի աշխատանքի սխեմային վերաբերող, ինչպես նաև մինչև տարեվերջ խորհրդի նիստերի օրակարգում ընդգրկվելիք  ոլորտների և դրանց համակարգողների վերաբերյալ առաջարկները։

Նշվել է, որ գիտատեխնիկական խորհուրդն իր  գործառույթները կիրականացնի Հայաստանի Հանրապետության տնտեսության  և գիտության  բնագավառներում։ Խորհրդում քննարկվելիք նախագծերը այնուհետև կներկայացվեն  գիտական և ֆինանսատնտեսական փորձաքննության։

Նիստում  հաստատվել է նաև խորհրդի 2010 թվականի աշխատանքի ժամանակացույցը։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն