Գլխավոր » Լրահոս

Դեսպան Չարչօղլյանը հանդիպել է Մուհամմադ Ջասեմ ալ-Խուրաֆիի հետ

Օգոստոս 25, 2010թ. 13:42

Ս.թ. օգոստոսի 23-ին Քուվեյթում Հայաստանի դեսպան ֆադեյ Չարչօղլյանը հանդիպել է Քուվեյթի Պետության Ազգային Ժողովի նախագահ Մուհամմադ Ջասեմ ալ-Խուրաֆիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-քուվեյթյան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման  հնարավորությունները: Քուվեյթի Ազգային Ժողովի նախագահը հայտնել է, որ խորհրդարանում սկսվել են հայ-քուվեյթյան միջխորհրդարանական բարեկամության խմբի ձևավորման աշխատանքները:

Երկուստեք ընդգծվել է խորհրդարանական պատվիրակությունների

փոխայցելությունների  ակտիվացման,  բարեկամության խմբերի միջև կապերի ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի և Քուվեյթի օրենսդիր մարմինների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կողմերի պատրաստակամությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին:

Հանդիպման ավարտին դեսպան Չարչօղլյանը Մուհամմադ Ջասեմ ալ-Խուրաֆիին է հանձնել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի Հայաստան այցելության հրավերը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն