Գլխավոր » Լրահոս

Հրդեհ` Հին Էրիվանում

Օգոստոս 26, 2010թ. 09:30

Այսօր առավոտյան ժամը 9-ի մոտ հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտայում գտնվող Հին Էրիվան ռեստորանի տարածքում: Հրդեհվել է երկրորդ հարկը: Բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքի վայր է ժամանել ՀՀ ԱԻՆ հրշեջ ծառայության երկու մեքենա, այս պահի դրությամբ հրդեհը մարվել է:

Դեպքի վայրում են Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, Երեւանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը եւ Կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Այս պահին Թումանյան փողոցը Տերյանի խաչմերուկից մինչեւ մաշտոցի պողոտա փակ է:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն