ԱՄՆ-ը չի խանդում հայ-ռուսական հարաբերություններին
Օգոստոս 26, 2010թ. 11:00
«Հայաստանում ռուսական ռազմակայանի ժամկետի երկարձգման համաձայնագիրը երկու երկրների խնդիրն է»,- անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված նոր համաձայնագրին, մամուլի ասուլիսի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Տոները:
«Ես կարծում եմ, որ այս հարցը վերաբերվում է երկու երկրներին՝ Ռուսաստանին և Հայաստանին: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն սերտ, ամուր գործընկերային հարաբերությունների մեջ է Հայաստանի հետ: Եվ բոլոր հիմքերն ունենք հուսալու, որ այդ համագործակցությունը կշարունակվի: Դրանից զատ, ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն է և այդպիսով կառուցողական դերակատարություն ունի:












