Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր

Տոնախմբությանը մասնակցել է հնդկահայոց հոգևոր հովիվը

Օգոստոս 26, 2010թ. 13:56

MTIFF2010թ. օգոստոս 26-ին`որբևայրիների և աղքատների գթության քույր Մայր Թե-րեզայի տարեդարձի օրը, Կալկաթայում (Հնդկաստան) մեկնարկեց նրա ծննդյան 100-ամյակին նվիրված տոնախմբությունը: Այս մասին ArmAr.am-ին հայտնում են Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանից:

Կաթոլիկ մի քանի կազմակերպություններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ` Կալկաթայի արքեպիսկոպոս Լուկաս Սարքարի նախագահությամբ, կազմակեր-պել են Մայր Թերեզայի անվան երրորդ միջազգային կինոփառատոնը, որը կտևի օգոստոս 26-29-ը: Կինոփառատոնը միաժամանակ կանցկացվի նաև 17 երկրնե-րում, այդ թվում`Վատիկանում, Ճապոնիայում, Հոնկոնգում, Թայլանդում…

Տոնախմբության հանդիսավոր բացմանը Հայ Առաքելական եկեղեցին ներկա-յացրեց հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառա-վարիչ Հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանը, ով հատուկ հրավիրված էր կա-թոլիկ արքեպիսկոպոսի կողմից:

Բացման արարողությունից հետո ցուցադրվեց <<Մայր Թերեզա>> ֆիլմը: Փա-ռատոնի ընթացքում կցուցադրվեն ևս 15 ֆիլմ, որոնք բոլորն էլ նվիրված կլինեն Գթության մորը:

Օգոստոսի 29-ից հետո փառատոնը Կալկաթայից կտեղափոխվի Հնդկաստա-նի տարբեր քաղաքներ:

Գթության քույրն ապրել է Կալկաթայում, հիմնադրել Գթության միաբանութ-յունը, որը նրա մահից հետո էլ շարունակում է իր մարդասիրական առաքելութ-յունը:

Կալկաթայում  գտնվող Մայր Թերեզայի տուն-թանգարանը, ուր ամփոփված է նրա աճյունը, ուխտատեղի է դարձել  տեղացիների և այցելուների համար:

ArmAr.am


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն