Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Վարչապետ Տիգրան Սարգսյան.«Ընդունված որոշումը շոշափում է հազարավոր մարդկանց շահերը»

Օգոստոս 26, 2010թ. 14:32

2 HH karavarutyan nist 26.08.10Իր հերթական որոշմամբ ՀՀ կառավարությունն ազատականացրել է  ավտոմեքենաների տեխնիկական զննություն իրականացնող կայանների գործունեությունը` հնարավորություն տալով դրանով զբաղվել նման ցանկություն հայտնած կազմակերպություններին։ Տրանսպորտային միջոցների սեփականատերերը նույնպես ունենում են իրենց նախընտրած կայան դիմելու հնարավորություն։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ ընդունված որոշումը շոշափում է հազարավոր մարդկանց շահերը, և այն պետք է ԶԼՄների միջոցով հասցվի բոլոր հետաքրքրվողներին։ Կառավարությունը հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքը` հաստատել է «Համաձայնեցված հայտարարագրի  և ավտոմեքենաների պետական պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) կտրոնի ձևը, բովանդակությունը, լրացման հրահանգը, ԱՊՊԱ կտրոնի վնասված (խոտանված) լինելու չափանիշները, վնասված (խոտանված), կորած, հափշտակված կամ ոչնչացված ԱՊՊԱ կտրոնը նորով փոխարինման և ԱՊՊԱ կտրոնի և դրա ձևաթղթի հաշվառման կարգը։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը ճանապարհային լուսացույցների և տեխնիկական այլ միջոցների պահպանման և շահագործման նորմատիվները ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու  պարտականությունը վերապահել է ՀՀ ԿԱ ոստիկանությանը, որին հանձնարարվել է մինչև ս.թ. դեկտեմբերի 1-ը ներկայացնել դրանք։

Գործադիրը որոշել է վերաբաշխում կատարել 2010թ. պետբյուջեում, փոփոխել իր նախկին երեք որոշումները և պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 891,400.0 հազար դրամ։


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն