Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Բարեփոխվում է արտակարգ իրավիճակների նախարարության համակարգը

Օգոստոս 26, 2010թ. 14:44

Նախարարության գործունեության երկու տարին ցույց է տվել, որ համակարգում կան գործող մարմինների խնդիրների և գործառույթների կրկնություններ, համանման ստորաբաժանումներ, արդյունավետ չէ տեղեկատվության ստացման, ամփոփման, որոշումների կայացման և կառավարման գործընթացը։ Կառավարության որոշումներից մեկով հստակեցվել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում լիազորված մարմնի խնդիրները, փոփոխվել է նախարարության աշխատակազմի կառուցվածքը, այլ որոշումներով նախարարության ենթակայությանն են հանձնվել Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմի պետական հրդեհային տեսչությունը, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» և «Մթնոլորտային երևույթների ներգործության ծառայություն», սեյսմիկ պաշտպանության արևմտյան, արևելյան, հյուսիսային և հարավային  ծառայությունների, «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ները։ Նախարարությանն են  վերապահվել «Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն» և «Հատուկ  լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ների բաժնետոմսերի կառավարման  լիազորությունները, իսկ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության  և մոնիտորինգի կենտրոն» և «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ներում նախատեսվել են կառավարման կոլեգիալ մարմիններ։ Հաջորդ երկու որոշումներով գործադիրը «Լազուր» կոմբինատ» պետական հիմնարկը վերակազմակերպել է «Լազուր» ՊՈԱԿ-ի, «Պահուստ» պետական  հիմնարկը միացրել «Բուժգույք» ՊՈԱԿ-ին։ Նիստում հաստատվել է ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման ծրագիրը, որը լրամշակվել է` հիմք ընդունելով Եվրոպայի երկրների փորձն ու օրինակը։ Ակնկալվում է, որ կատարված բարեփոխմամբ կհստակեցվեն նախարարության և դրա համակարգի մարմինների գործառույթները և խնդիրները, կառուցվածքը կհամապատասխանեցվի խնդիրներին, կապահովվի օպտիմալացումը, կլուծվեն մի շարք այլ հարցեր։

Կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ արտակարգ իրավիճակների  նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն