Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Մեր այսօրվա ու վաղվա գյուղատնտեսությունը

Օգոստոս 26, 2010թ. 16:30

LOGO-3bՕգոստոսի 26-ին տեղի ունենացավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «Սոցիալ–տնտեսական» հանձնաժողովի հերթական նիստը «Գյուղատնտեսության խնդիրները և զարգացման հեռանկարը» թեմայով բանախոսությամբ Վարդան Հայկազյանի:

Վերջինս նշել է, թե գյուղատնտեսությունը   մի բնագավառ է,     որտեղ արտադրությունն ու իրացումը ստեղծում են հորիզոնական հարթություն, իսկ սոցիալական խնդիրները` դրանցով պայմանավորված, բարձրացնում կամ իջեցնում են այդ հարթությունը: «Սա միշտ հնարավորություն է տալիս հասկանալու որտեղ ենք և ինչի մասին ենք խոսում:
Այնուամենայնիվ կան առանցքային խնդիրներ, որոնց անդրադառնալը պահի համար վճռորոշ է, երբեմն էլ ճակատագրական», -նկատել է բանախոսը: Ըստ նրա, կարևոր խնդիր է հողի խնդիրը, ինչը պահանջում է նոր վերաբերմունք:
Երկրորդ կարևոր խնդիրը Վարդան Հայկազյանը համարում է կոոպերացման և կոնսոլիդացման խնդիրը, որի կայացումը կլուծի գյուղատնտեսության ոլորտում ծառացած խնդիրների մի զգալի մասը:
Եվ վերջապես, գյուղատնտեսական կրթության, գիտության և խորհրդատվության ինտեգրման խնդիրը. Ըստ բանախոսի, սրանից ակնկալվում է շոշափելի որակական արդյունք ապահովող սիներգիկ էֆեկտ:
«Այս բոլորի համար ընդհանուր հայտարար կարող է հանդիսանալ հասարակության ապաքաղաքականացումը` քաղաքացիական ակտիվության անընդհատ աճով»,-ասել է Վարդան Հայկազյանը: Այս մասին տեղեկացնում է «Սարդարապատ» շարժման  նախաձեռնող խումբը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն