Գլխավոր » Լրահոս

Նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի նոր տեղակալ

Օգոստոս 27, 2010թ. 20:13

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Մանասարյանին Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Սերգեյ Մանասարյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Սերգեյ Մանասարյանը ծնվել է 1959թ. Երեւանում: 1981թ. ավարտել է Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը:

1981-1988թթ. աշխատել է գյուղատնտեսության մեքենայացման գիտահետազոտական ինստիտուտում: 1988թ. տեղափոխվել է Պետպլան, այնուհետեւ` ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` որպես փոխվարչապետի օգնական: Այնուհետեւ Ս. Մանասարյանը եղել է ՀՀ վարչապետի օգնական, վարչապետի աշխատակազմի ղեկավար, կառավարության քարտուղար-նախարար:

1996թ. տեղափոխվել է ՀՀ ԱԳՆ, նշանակվել` փոխարտգործնախարար:

1999-2005 թթ.  աշխատել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան: Ս. Մանասարյանը, համատեղության կարգով, Հայաստանը ներկայացնում էր նաեւ Մարոկկոյում, Լիբիայում, Եթովպիայում, Սուդանում եւ Օմանում:

2005-2010թթ. – աշխատել է Բուլղարիայում ՀՀ դեսպան: Ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

Տեխնիկական գիտությունների թեկնածու է: Պարգեւատրվել է Բուլղարիայի բարձրագույն «Ստարա Պլանինա» շքանշանով:

Ամուսնացած է, ունի երկու դուստր: Այս մասին հայտնում են նախագահի մամլո ծառայությունից:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն