Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Ինչպե՞ս օտարերկրացիները Հայաստանից երեխաներ որդեգրեն

Օգոստոս 27, 2010թ. 19:18

Հայաստանի արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության նախաձեռնությամբ այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացավ աշխատանքային քննարկում` նվիրված օտարերկրացիների կողմից Հայաստանից երեխաներ որդեգրելու հարցերին:

Հայաստանի Հանրապետությունը 2007թ. միացել է 1993թ. Հաագայի “Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին” կոնվենցիային, որի դրույթների համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը 18.03.2010թ. թիվ 269-Ն որոշմամբ հաստատել է որդեգրման և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրված` ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների հաշվառման կարգը:

Քննարկման արդյունքում մասնակիցները համաձայնեցին սերտ համագործակցություն հաստատել որդեգրման գործընթացը կանոնակարգելու նպատակով և, ելնելով երեխաների շահերից, հետամուտ լինել նրանց հետորդեգրումային ճակատագրին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն