Գլխավոր » Culture-Hogevor, Թուրքիա, Լրահոս, Հոգևոր

Սուրբ խաչ եկեղեցում թուրք ոստիկանը ընդհատել է հայ պատանիների աղոթքը

Օգոստոս 28, 2010թ. 10:24

ArtamarՕրերս «Հայ ասպետ» հեռուստամրցույթի հաղթող թիմի անդամները մեկնել էին Արեւմտյան Հայաստան ուխտագնացության: Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում, երբ հայ պատանիները երգել են ու աղոթել, թուրք ոստիկանները մոտեցել են, արգելել աղոթել ու վիրավորել, սպառնացել, հրելով դուրս հանել եկեղեցուց եւ ոտքերով տրորել ծխացող խունկը:

Սա առաջին դեպքը չէ, երբ թուրք ոստիկանները խոչընդոտում են հայ ուխտավորների մուտքն ու աղոթքը Արեւմտյան Հայաստանի եկեղեցիներում: Անցյալ տարի «Հայ ասպետ» հեռուստախաղի հաղթողները մեկնել էին Անի եւ փորձել տեղի եկեղեցիներից մեկում քահանայի առաջնորդությամբ խաղողօրհնեքի ծես իրականացրել, սակայն թուրք ոստիկաններն այս անգամ էլ նրանց շրջապատել են եւ արգելել աղոթել:

Այս կապակցությամբ օգոստոսի 30-ին Ազգային գրադարանում տեղի կունենա քննարկում, որի ընթացքում խմբի անդամները կներկայացնեն Սուրբ Խաչում տեղի ունեցածը:

Տեսանյութը տեղադրված է ArmAr.am-ի էջում:

ArmAr.am


Դիտել Culture-Hogevor, Թուրքիա, Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն