Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Գնդակոծել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների պաշտպանական հենակետերը

Օգոստոս 28, 2010թ. 11:00

11Oգոստոսի 26-ի լույս 27-ի գիշերը և օրվա ընթացքում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների պաշտպանական ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

Համաձայն Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

ArmAr.am


Թեգեր` , , , ,

Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն