Գլխավոր » WestArmenia, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Հայ դիրքապահներին է հանձնվել ադրբեջանցի կրտսեր սերժանտը

Օգոստոս 28, 2010թ. 12:54

azeri.-1pgԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ս.թ. օգոստոսի 27-ին, ժամը 21.00-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածը պաշտպանող հայ դիրքապահներին է հանձնվել Ադրբեջանի ԶՈՒ կրտսեր սերժանտ Ռոման Նովրուզ օղլի Հյուսեյնովը: 1985թ.  ծնված Ռոման Հյուսեյնովը ադրբեջանական բանակի 191-րդ լեռնահրաձգային բրիգադի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի 1-ին հրաձգային դասակի 1-ին ջոկի հրամանատարն է:

Ըստ նախաքննության տվյալների, պայմանագրային զինծառայող Ռոման Նովրուզ օղլի Հյուսեյնովը հայկական ուժերին է հանձնվել զորամասի հրամանատարության  կողմից իր հանդեպ պարբերաբար իրականացված նվաստացուցիչ գործողությունների պատճառով:

Մանրամասները ճշտվում են: Այա մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ArmAr.am


Դիտել WestArmenia, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն