Գլխավոր » Society, Լրահոս, Տնտեսություն

Տ. Սարգսյան. «ՀՆԱ-ում ավելանում է ծառայությունների և արդյունաբերության տեսակարար կշիռը»:

Օգոստոս 28, 2010թ. 14:30

1 Mrcunakutyan xorurdi nist 28.08.10Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ, ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նիստի սկզբում քննարկվել և հաստատվել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախորդ հանդիպման արձանագրությունները:

Կառավարության ղեկավարը հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել ՀՀ տնտեսության զարգացման միտումները: Խոսելով տնտեսությունում անցած 7 ամիսների ընթացքում արձանագրված 4 տոկոս տնտեսական աճի մասին՝ վարչապետը նշել է, որ աճի ցուցանիշների վրա ազդեցություն է ունեցել գյուղատնտեսության ոլորտում արձանագրված զգալի անկումը, ինչի բացառությամբ վերականգնվում են ՀՀ տնտեսության մյուս ոլորտները:Արդյունաբերությունում գրանցվել է 11.4 տոկոս աճ: Շուրջ 20 տոկոսանոց աճի ցուցանիշ են արձանագրել հանքարդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը, մետաղագործությունն, ակնագործությունն ու ոսկերչությունը, հաստոցաշինությունը, սարքաշինությունն ու քիմիան: Ծառայությունների ոլորտում նույնպես կա 6.1 տոկոս աճ:  Ըստ կառավարության ղեկավարի այդ ամենը նշանակում է, որ «մեր համախառն ներքին արդյունքի կառուցվածքում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ: ՀՆԱում ավելանում է ծառայությունների և արդյունաբերության տեսակարար կշիռը: Ինչոր առումով սա դրական ազդեցություն է թողնում հարկահավաքման վրա: ՀարկերՀՆԱ հարաբերակցությունը 7 ամիսների ընթացքում նախորդ տարվա հետ համեմատած բարելավվել է»:

Տնտեսությունում նկատվում է գործազրկության նվազում, իսկ աշխատավարձի աճի միտումները պահպանվում են թե մասնավոր և թե պետական հատվածներում: Տիգրան Սարգսյանը ներկայացրել է 2010 թվականի առաջին յոթ ամիսների հարկային, մաքսային և սոցիալական մուտքերի ցուցանիշները` փաստելով, որ դրանք գերազանցում են բյուջեով նախատեսվածն, ինչի արդյունքում հնարավոր կլինի պահպանել մակրոտնտեսական կայունությունը և նվազեցնել բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ: Տնտեսության համար լուրջ մարտահրավեր է մնում գնաճը: Ամփոփելով խոսքը՝ վարչապետը պատասխանել է հոգաբաձուների խորհրդի անդամների հարցերին, որից հետո ՀԱՄՀ անդամներին են ներկայացվել համաշխարհային տնտեսությունում նկատվող միտումները:

ՀԱՄՀ 17-րդ նիստի օրակարգում ընդգրկված են Զբոսաշրջության հարավային առանցքի հատակագծի ծրագրային առաջարկը և կրթության ոլորտի հանձնաժողովի կողմից մշակված նախագիծը: Օրակարգում է նաև մրցունակության հիմնադրամի զեկույցը ընթացիկ ծրագրերի մասին, մասնավորապես`«Տաթևի վերածնունդ» ծրագրին վերաբերող հարցերը: Քննարկման կդրվի ազգային մրցունակության խթանմանն ուղղված ապագա ուղղությունների լայնամասշտաբ հետազոտության առաջարկը: Խորհուրդը կքննարկի մի շարք կազմակերպչական հարցեր, կհաստատվի հաջորդ նիստի անցկացման վայրը և ժամանակը: Այս մասին տեղեկացնւմ է ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ArmAr.am


Դիտել Society, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն