Հայաստանի Հանրապետության նախագահը այցելել է Արցախի Հանրապետություն
Օգոստոս 30, 2010թ. 09:00
Օգոստոսի 29-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել են Ստեփանակերտում գործող մի շարք կրթամշակութային հաստատություններ:
Նախագահները ծանոթացել են թիվ 11 ավագ դպրոցի նորակառույց մասնաշենքին եւ Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի աշխատանքին:
Նախագահներին ուղեկցում էին Արցախի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, “Հայաստան” համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:
ArmAr.am












