Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Նախագահ Սերժ Սարգսյանը շրջել է Ստեփանակերտում

Օգոստոս 30, 2010թ. 12:01

KAR_9298ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, օգոստոսի 29-ին ԼՂՀ  Նախագահ Բակո Սահակյանի, Արցախի  այլ պաշտոնատար անձանց եւ “Հայաստան” համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի ուղեկցությամբ  այցելել է Ստեփանակերտի թիվ 11 նորակառույց դպրոց եւ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն: Նախագահ Սարգսյանը, նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ, ծանոթացել է կրթության եւ գեղարվեստական դաստիարակության համար հիշյալ հաստատություններում  ստեղծված պայմաններին:

Ստեփանակերտի թիվ 11 դպրոցում բարձրաստիճան հյուրերին ներկայացրել են, որ 560 աշակերտի համար կառուցված այդ ուսումնական հաստատությունն ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով`գրադարան, մարզադահլիճ, սպորտհրապարակ, ռազմագիտության, աշխատանքի եւ համակարգչային դասասենյակներ, բուժկետ եւ այլն: Դպրոցի տարածքը բարեկարգվել է, ստեղծվել է կանաչ գոտի, իրականացվել են արտաքին լուսավորության աշխատանքներ:

Նախագահ Սարգսյանը շրջել է նաեւ հարմարավետ պայմաններում գործող մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, որի երաժշտագեղարվեստական, տեխնիկական ստեղծագործությունների, կիրառական արվեստի եւ կենցաղային էսթետիկայի բաժիններում ըստ նախասիրությունների զբաղվում է 1000 երեխա:

ՀՀ Նախագահն այնուհետեւ այցելել է վերանորոգման ավարտական փուլում գտնվող Ստեփանակերտի կենտրոնական պուրակ, որն իր նորությամբ` “երգող շատրվաններով”, առավել բարեկարգ եւ գեղեցիկ տեսքով կներկայանա ստեփանակերտցիներին ու քաղաքի հյուրերին: Պուրակի հանդիսավոր բացումը նախատեսվում է ԼՂՀ Անկախության օրվա նախօերին:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն