Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Զրույցներ Թուրքիայի մասին

Օգոստոս 31, 2010թ. 09:00

«Եվրասիա» համագործակցության հիմնադրամն ու Ստամբուլի «Գլոբալ քաղաքական միտումներ» կենտրոնը` (GPOT) ԱՄՆ միջազգային գործակալության ֆինանսավորմամբ, կանցկացնեն Հայաստանի եւ Թուրքիայի արդի մշակութային, պատմական, քաղաքական եւ սոցիալական կառույցները ներառող դասախոսությունների շարք հայ եւ թուրք լրագրողների համար:

Սեպտեմբերի 2-ին կմեկնարկի Թուրքիային նվիրված դասախոսությունների շարքը, որը կտեւի մինչեւ սեպտեմբերի 15-ը: Այդ օրը Իզմիրի տնտեսագիտական համալսարանի ԶԼՄ եւ քաղաքագիտության դասախոս Զաֆեր Յորուքը եւ Ստամբուլի Բողազիչի համալսարանի արտաքին քաղաքականության դասախոս Բեհլուլ Օզքանը միացյալ դասախոսություն կկարդան «Թուրքիայի ներքին քաղաքականության հիմունքները. Մեխանիզմներ, իշխանություն, կուսակցական համակարգ» խորագրով: Սեպտեմբերի 20-22-ը հայ փորձագետներ Հեղինե Մանասյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը կմեկնեն Ստամբուլ` Հայաստանին նվիրված նմանատիպ դասախոսություն կարդալու նպատակով: Դասախոսությունների նպատակն է բարձրացնել 2 երկրների լրագրողների տեղեկացվածությունը մյուս երկրի մասին, ինչը կապահովի հայ-թուրքական հարաբերությունների ավելի անաչառ լուսաբանում:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն