Քուրդ գյուղացի.«1000 տարի հետո էլ որ գաք,սա ձերն է»
Օգոստոս 31, 2010թ. 11:25
«Արևմտյան Հայաստանի Մոկսի Լճան գյուղացի մի քուրդ, վայրկյաններ տեւած մեր հանդիպման ժամանակ հարցրեց` որտեղացի՞ եք, ու երբ ասացինք` Հայաստանից ենք, նա ասաց` 1000 տարի հետո էլ որ գաք` սա ձերն է: Ասաց եւ առանց պատասխանի սպասելու հեռացավ:
Այսինքն՝ լինի քուրդ, լինի թուրք` պարզ գյուղացի թե պաշտոնյա, այնքան խորն է նստած նրանց մեջ այս ճշմարտությունը, որ անհնար է եղել մարսել»,- մեր թղթակցին պատմեց Արեւմտյան Հայաստանից վերադարձած ճարտարապետ Սամվել Կարապետյանը։
ArmAr.am












