Գլխավոր » Regions, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ադրբեջանցի քարոզիչները ճգնում են փրկել սեփական բանակի պատիվը

Օգոստոս 31, 2010թ. 11:45

azeriԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է.

Ս. թ. օգոստոսի 27-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսային ուղղությամբ տեղակայված հայկական դիրքապահներին ադրբեջանական բանակի 191-րդ լեռնահրաձգային բրիգադի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռոման Նովրուզ օղլի Հուսեյնովի կամավոր հանձնվելու փաստին, Բաքվի զանգվածային լրատվամիջոցներն արձագանքեցին մի շարք իրարամերժ մեկնաբանություններով: Իսկ որոշ այսպես կոչված, «ռազմական փորձագետներ», կատարվածը շտապեցին ներկայացնել ոչ թե այնպես, ինչպես իրականում եղել է, այլև հենց այսպես. -»…Մեզ միանշանակ հայտնի է, որ Հուսեյնովը չի անցել հակառակորդի կողմը, այլ նրան գերի են վերցրել», – գրում է ադրբեջանցի «ռազմական փորձագետ» Ուզեիր Ջաֆարովը: Դեռ ավելին, վերջինս, ամենայն հավանականությամբ, հիմք ընդունելով սեփական երկրում գերիների ու պատանդների հանդեպ դրսևորվող ավանդական «գործելաոճը», չի բացառում, նաև, որ «հայերը բռնություն գործադրելու միջոցով կստիպեն նրան (Հյուսեյնովին-խմբ.) հանդես գալ հայկական հեռուստատեսությամբ և խոստովանել, թե իբր ինքը կամավոր է հանձնվել հայկական ուժերին, ինչպես նաև կպատմի ադրբեջանական բանակում տիրող «բարձիթողի վիճակի» մասին…»

Թե այս ամենով հանդերձ ինչ նպատակ են հետապնդում տվյալ փորձագետն ու նրա համախոհները, երևի թե` ակնհայտ է` փրկել սեփական զինուժի հեղինակությունը… Սակայն մի պահ, եթե անգամ տեսականորեն ընդունենք, որ կատարվածը ոչ թե կամավոր անցում էր, այլ` գերավարում, ապա հարց է ծագում` դրանից որքանո՞վ է անխոցելի դառնում ադրբեջանական բանակի, առանց այդ էլ, բավականին խոցելի հեղինակությունը: Շրջանառության մեջ դնելով գերավարման վարկածը, փաստորեն Բաքվի քարոզչամեքենան հիմք է ստեղծում ոչ միայն կասկածի տակ առնելու սեփական բանակի մարտունակության մասին պարբերաբար հյուսվող դիֆերամբների իրողությունը, այլև ենթադրելու, որ ադրբեջանական բանակի առաջնագիծն անպաշտպան է: Հակառակ դեպքում ինչպես էր հնարավոր հաղթահարել, իրենց իսկ բնորոշմամբ` ադրբեջանական հզոր բանակի պաշտպանությունը և առանց որևէ կրակոցի ու կորստի գերավարել դիրքապահ ջոկի հրամանատար Ռոման Հյուսեյնովին…

Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե հայկական կողմը կրտսեր սերժանտ Հուսեյնովին կստիպի հեռուստատեսությամբ վարկաբեկել սեփական բանակը, ապա, թերևս, ադրբեջանական քարոզիչներին հարկ է հիշեցնել, որ այդ մեթոդը բացառապես եղել և մնում է Բաքվի մենաշնորհը:

Ինքնակամ կերպով ղարաբաղյան բանակին հանձնված ադրբեջանցի ցանկացած զինվոր, այդ թվում նաև` Ռոման Հյուսեյնովը, համոզված եղեք, իրեն ավելի պաշտպանված կզգա, քան այն զորամասում, որտեղ նա ծառայում էր, և կօգտվի բոլոր այն իրավունքներից, որոնք ամրագրված են միջազգային օրենքներով, այդ թվում, ինչու չէ, նաև ազատ և հրապարակային արտահայտվելու հնարավորությունից…

Վերջում մի հավելում ևս:
2010թ. հունվարի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի 191-րդ լեռնահրաձգային բրիգադի հրետանային դիվիզիոնում տեղի ունեցած արյունալի միջադեպի արդյունքում` ավտոմատային կրակահերթից սպանվել է 6, վիրավորվել` 2 զինծառայող: Կրակահերթն իրականացրել են շարքայիններ Էլխան Ազիզովը և Սադիգ Մամեդովը… Սա այն նույն զորամասն է, որտեղ ծառայում էր պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռոման Նովրուզ օղլի Հյուսեյնովը… Նա, ով նախընտրել է թողնել իրեն վստահված դիրքը և ինքնակամ հանձնվել Պաշտպանության բանակին:

ArmAr.am


Դիտել Regions, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն