Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

«Չպետք է թույլ տալ, որ ՄԱԿ-ում ընդունվի ադրբեջանական բանաձևը»

Օգոստոս 31, 2010թ. 14:38

Armen RustamyanԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասել է, թե ժամանակն է, որ Հայաստանը ճանաչի ԼՂ անկախությունը և հայկական երկրորդ պետության հետ կնքի իրավական փաստաթուղթ, որով հստակ հայտարարի, թե Հայաստանը հանդիսանում է Արցախի Հանրապետության անվտանգության ու անկախության երաշխավորը, կազմի ռազմաքաղաքական դաշինք ու Հայաստան-ղարաբաղյան տանդեմ:

Ըստ Ա.Ռուստամյանի ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակում ԼՂ կարգավորմանն ուղղված բանակցություններին զուգահեռ պետք է նախաձեռնել այլ գործընթացներ: ՀՅԴ երկայացուցիչը նկատել է, որ այսօր Ադրբեջանը զբաղված է այդ գործով.«Ադրբեջանը ՄԱԿ-ի քննարկման է ներկայացնում ԼՂ խնդրի վերաբերյալ իրեն ձեռնտու բանաձևի նախագիծ: Եվ մենք Հայ դատի բոլոր կառույցներին այսօր հրահանգել ենք, որ լոբբինգային մեծ աշխատանք սկսեն բոլոր հնարավոր երկրների հետ, որպեսզի իրավիճակն ամբողջությամբ պարզաբանեն և թույլ չտան, որ այդ բանաձևն անցնի, որովհետև գիտեք, շատ հաճախ հարցի էությունից կտրված քննարկումներ են լինում, նման ֆորումները չեն խորանում հարցի էության մեջ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով քվեարկում են այս կամ այն բանաձևի օգտին, ինչի հետևանքով շատ հաճախ աբսուրդային բանաձևեր են ընդունվում, որի համար անգամ հետո ամաչում են»,-հայտարել է Արմեն Ռուստամյանը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն