Գերմանական հեռուստաալիքը Հայոց Ցեղասպանության մասին
Նախկինում Հայոց ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմով հանդես եկած Գերմանական Առաջին հեռուստաընկերությանը (ARD) կից EinseExtra հեռուստաալիքը թողարկել է ևս մի փաստագրական ֆիլմ` այս անգամ Հրանտ Դինքի մասին:
Այս մասին գրում է «Էրմենիհաբեր» լրատվական կայքը:
53 րոպե տևողությամբ հաղորդման ընթացքում նախ նշվել է, որ հայերի արմատները ձգվում են մինչև անտիկ աշխարհ, և նրանք աշխարհի հնագույն քաղաքակրթություններից են, ապա` ասվել, որ վերջիններս 20-րդ դարի սկզբին Թուրքիայում Ցեղասպանության են ենթարկվել: Այս ենթատեքստում հաղորդումը անդրադառնում է Հրանտ Դինքին և, մասնավորապես, նշում . «2007 թվականի հունվարի 19-ին Թուրքիայում զինված հարձակման զոհ դարձած «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը թուրքերի և հայերի միջև փոխզիջման խիզախ կողմնակիցն է եղել»:
Հրանտ Դինքի նկարներով ուղեկցվող փաստագրական ֆիլմում շեշտվում է , որ Դինքի սպանության հետ կապված մի շարք հարցեր շարունակում են անպատասխան մնալ:
ArmAr.am












