Արցախի Հանրապետության Նախագահը ընդունել է դեսպան Կասպշիկին
Սեպտեմբեր 1, 2010թ. 11:00
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ, հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
ArmAr.am












