Էջմիածինը, այնուամենայնիվ, որոշեց մասնակցել
Սեպտեմբեր 1, 2010թ. 17:33
Սեպտեմբերի 19-ին Վանի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի մատուցման արարողությանը մասնակցելու համար Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից գործուղվելու են երկու հոգևորականներ` Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը և Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի մամլո դիվանի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանն ասել է, թե «Մայր Աթոռը հոգևորականներին գործուղելու որոշում է կայացրել և այն չի փոխի: Յուրաքանչյուրն ունի սեփական կարծիքն արտահայտելու իրավունք»:
Նրա խոսքով, հայ հոգևորականները մասնակցելու են պատարագի արարողությանը և կարդալու են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի ուղերձը:
ArmAr.am












