Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Հայաստանում բացվել է ֆուտբոլի ակադեմիա

Սեպտեմբեր 1, 2010թ. 18:35

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում ներկա է գտնվել Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի  բացման արարողությանը:

Հայաստանի հետ սպորտի բնագավառում համագործակցության ամրապնդման, Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը մեծապես նպաստելու համար` ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Ֆրանսուա Պլատինին Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրվել է  “Պատվո շքանշանով”: Հանրապետության ղեկավարը  պարգեւը  ՈՒԵՖԱ-ի նախագահին է հանձնել ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողության ընթացքում:

Նախագահ Սարգսյանն Ավան վարչական շրջանում մասնակցել է  նաեւ Գրիգոր Նարեկացու “Մատյան ողբերգության”-ը նվիրված “Նարեկ”  հուշարձանի բացման արարողությանը: Նարեկացի թաղամասի այգում գտնվող հուշարձանի կառուցապատումն ու բարեկարգումն սկսվել է 2009թ.` թաղամասի ներբակային ապօրինաբար զբաղեցված հողամասերի եւ ավտոտնակների տեղում:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն