«Երևի թուրքերն իրենք իրենց հետ ինչ- որ լուռ զրույցներ են վարում»
Երեկ Երևանի պետական համալսարանի ուսանողության հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հարցին, Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Տարբեր ասեկոսեներ կան թուրքական կողմից, թե իբր «լուռ դիվանագիտություն է» վարվում: Հանդիպումների ժամանակ ինձ էլ են հարցնում. այդ ինչ «լուռ դիվանագիտության» մասին է խոսքը: Գիտեք. ռուսերեն մի երգ կա «тихо сам с собою, я веду беседу». Երեւի թուրքերը իրենք իրենց հետ ինչ որ լուռ զրույցներ են վարում: Կարող եմ ասել, որ անցյալ տարվա հոկտեմբերի 10-ից թուրքական կողմից որեւիցե կառուցողական քայլ չի արվել այս ուղղությամբ: Տեսնենք, թե երբ թուրքերը պատրաստ կլինեն եւ արդյո՞ք պատրաստ կլինեն: Ի տարբերություն թուրքական կողմի` մեր խոսքը եւ գործը չեն տարբերվում իրարից»,-եզրափակել է իր խոսքը ՀՀ ԱԳ նախարարը:
ArmAr.am












