Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն

ՌԴ նախագահ.«Չնվազեցնել Հայաստան-Ադրբեջան շփումների ակտիվությունը»

Սեպտեմբեր 3, 2010թ. 17:16

MedvedevՌուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Բաքու կատարած իր այցից հետո եւս մեկ անգամ կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին չնվազեցնել շփումների ակտիվությունը խնդրի կարգավորման ուղղությամբ:

Նրա խոսքով, վերջին շրջանում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ հանդիպումների հաճախակիությունը բավական բարձր է եղել: «Այդ շփումների ինտենսիվությունը չպետք է իջնի»,- հայտարարել է Մեդվեդեւը Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո. «Ես ամոթ չեմ զգում այն բանի համար, ինչ կատարվել է վերջին շրջանում»:

«Ռուսաստանը պատրաստ է կատարել իր պարտավորությունները Մինսկի խմբի շրջանակներում եւ իր բարոյական պարտավորությունները որպես հարեւան երկիր»,-  հավաստել է Մեդվեդեւը:

Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդեւին միջնորդական առաքելության համար: «Վստահ եմ՝ Ռուսաստանի նախագահի անձնական մասնակցությունը դրական դեր է խաղում, իսկ նրա մասնակցությամբ բանակցությունները առավել արդյունավետ են»,- ասել է Ալիեւը:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն