Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արցախի Հանրապետության անկախությանը նվիրված միջոցառում` Բուենոս Այրեսում

Սեպտեմբեր 3, 2010թ. 17:29

ArzaxՍեպտեմբերի 2-ին Արգենտինայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Բուենոս Այրեսի Հայաստանյայց Առաքելական եկեղեցում տեղի է ունեցել Արցախի անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառում:

Հայաստանի եւ Արցախի օրհներգերից հետո ներկաներին իրենց խոսքն են ուղղել Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը եւ արգենտինահայ հայտնի մտավորական Պետրոս Հաջյանը:

Հայաստանի դեսպանն իր ելույթում կարեւորել է Բուենոս Այրեսում Արցախի անկախության տոնը հանդիսությամբ նշելու հանգամանքը, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անցած դժվարին, բայց փառահեղ ճանապարհին` շեշտելով, որ հայկական երկրորդ պետությունը տարեցտարի ամրապնդում է իր պետականությունն ու քաղաքացիական հասարակության կառույցները:

Այնուհետեւ դեսպան Կարմիրշալյանը համայնքային կազմակերպությունների ղեկավարների ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել եկեղեցու հարեւանությամբª արգենտինահայ հայտնի երաժիշտ Գագիկ Գասպարյանի նվիրատվությամբ կառուցված Արցախի անկախության համար զոհված մարտիկների հուշարձանին: Միջոցառմանը մասնակցեցին արգենտինահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հայկական դպրոցների աշակերտներ, դեսպանության անձնակազմը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն