Ֆրանսիացի հայտնի կինոդերասան Ժերար Դեպարդյեն Երևանում է
Սեպտեմբեր 4, 2010թ. 10:00
Ֆրանսիացի հայտնի կինոդերասան Ժերար Դեպարդյեն «Կարոտ» հայկական միջազգային փառատոնի շրջանակներում երեկոյան ժամանել է Երևաn:
Տեղեկացնենք, որ «Կարոտ» միջազգային փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում և այս օրերին շարունակվում է Երևանում: Հավելենք, որ «Կարոտ» փառատոնը, որի նպատակն է Սփյուռքում հայկական մշակույթի պահպանությունն ու դրա ներկայացումն այլ ժողովուրդներին, երկու անգամ անցկացվել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում:
Ի դեպ, այսօր սպասվում է, որ աշխարհահռչակ կինոդերասան Ժերար Դեպարդյեն Ազգային ժողովում հանդես է գալու մամլո ասուլիսով:
Երևանում Դեպարդյեն կհանդիպի նաև Հայաստանի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի նախագահի հետ:
ArmAr.am












