Ադրբեջանում հասունանում են հակասեմական տրամադրությունները
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում երեկ կազմակերպված հանրահավաքն ունեցել է հակասեմական ուղղվածություն:
Հնչել է կոչ` ուղղված աշխարհի բոլոր մահմեդականներին եւ ադրբեջանցիներին` միավորվել ընդդեմ ԱՄՆ-ի եւ միջազգային սիոնիզմի, և որ իրենք հավատում են աշխարհի մահմեդականների հաղթանակին:
Ելույթ ունեցողներից մեկը նշել է, թե սիոնիզմն այսօր կորցրել է իր հեղինակությունը քաղաքակիրթ աշխարհում: Ադրբեջանական հասարակությունում ատելություն է առաջ եկել Իսրայելի եւ սիոնիզմի նկատմամբ:
Ապա անցում է կատարվել արցախյան հիմնախնդրին: Ընդգծվել է, թե ղարաբաղյան խնդիրը նման է պաղեստինյալ խնդրին: «Միասնություն» կուսակցության նախագահ Խուդու Խուդիեւը մեղադրել է Եվրոպական երկրներին ու ԱՄՆ-ին երկերեսայնության մեջ:
Հանրահավաքում հնչել են ծայրահեղական կարգախոսներ` «Մահ ԱՄՆ-ին», «Մահ Իսրայելին»:
Այս մասին տեղեկություն տարածող ադրբեջանական APA գործակալությունը նաև հողորդում է, թե հանրահավաքի վերջում մասնակիցներն այրել են Հայաստանի, Իսրայելի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի պետական դրոշները, ինչպես նաեւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի խրտվիլակը:
ArmAr.am
Թեգեր` Ադրբեջան, ակասեմական ուղղվածություն, Իսրայել, մահմեդական












