Գլխավոր » WestArmenia, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ադրբեջանցիների դիվերսիոն խմբի հերթական ոտնձգությունը կանխված է

Սեպտեմբեր 4, 2010թ. 12:01

23256ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 06:50-ի սահմանում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2կմ արևելք) արձանագրվել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների և ծավալված մերձամարտի արդյունքում ադրբեջանական գրոհայինները` ՊԲ մարտական հենակետում թողնելով 1 դիակ, հետ են շպրտվել: Փախուստի ճանապարհին դիվերսիոն խմբի անդամները պայթել են ականների վրա, կան վիրավորներ: Ըստ հետախուզական տվյալների՝ նրանցից մեկը Ադրբեջանի ԶՈւ հետախուզական, մյուսը՝ սակրավորային վաշտի հրամանատար է:

Արցախյան կողմից կորուստներ չկան:

Ադրբեջանական գրոհայինի դիակի մոտ հայտնաբերված խլացուցիչով հրազենը և ձեռնաշղթաները վկայում են, որ զինված հետախուզական խմբավորումը Արցախի Հանրապետության տարածք է ներխուժել դիվերսիոն գործողություն անցկացնելու, իսկ հաջողության հասնելու դեպքում՝ նաև հայ զինծառայողների գերեվարման նպատակով:

Միջադեպի մանրամասները ճշտվում են: Այս մասին տեղեկացնում  է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ArmAr.am


Թեգեր` , , ,

Դիտել WestArmenia, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն