Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

ՀՀ վարչապետն ընդունել է Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահին

Սեպտեմբեր 4, 2010թ. 12:50

4.09.10Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր  ընդունել է Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ, դոկտոր Հասան Մուստաֆային։

Դոկտոր Հասան Մուստաֆան Տիգրան Սարգսյանին տեղեկացրել է, որ Հայաստան է ժամանել ներկա գտնվելու Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթի խաղարկության հանդբոլի 2-րդ միջազգային մրցաշարին։

Տիգրան Սարգսյանը նշել է, որ արդեն երկրորդ անգամ ՀՀ վարչապետի գավաթի խաղարկության հանդբոլի տղամարդկանց հավաքականների միջազգային մրցաշարի անցկացումը  և  Դոկտոր Հասան Մուստաֆայի այցը Հայաստան նոր թափ կհաղորդի մեր երկրում հանդբոլի զարգացմանը։ Վարչապետը համոզմունք է հայտնել, որ մրցաշարի կազմակերպումը նպաստելու է Հայաստանում հանդբոլի զարգացմանն ու ժողովրդականացմանը, որպեսզի ավելի շատ պատանիներ ու աղջիկներ զբաղվեն այս գրավիչ մարզաձևով։ Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ արվելու է ամեն ինչ հայկական հանդբոլի բարի անվանդույթների վերականգնման ու առկա ներուժի բազմապատկման համար։

Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի հետ համագործակցության մակարդակն ու վարչապետին է ներկայացրել իր ղեկավարած կառույցի և մեր ֆեդերացիայի հետ գործակցության զարգացման հեռանկարները։

Դոկտոր Հասան Մուստաֆան կարևորել է ՀՀ վարչապետի գավաթի խաղարկության կազմակերպումը, նշելով, որ այն կնպաստի հանդբոլի  ավելի մեծ ճանաչում ստանալուն։

Երկրորդ անգամ անցկացվող «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցում են Հայաստանի, Իրանի, Բելառուսի և Վրաստանի հանդբոլի հավաքականները։


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն