Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Արցախում ցանկանում են զարգացնել կարատե մարզաձեւը

Սեպտեմբեր 4, 2010թ. 19:44

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 4-ին հանդիպում է ունեցել Հայաստանի կարատեի ֆեդերացիայի մի խումբ անդամների հետ` կազմակերպության նախագահ Գրիգոր Միխայելյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆիզիկական կուլտուրայի, մասնավորապես, մարտարվեստների ոլորտի զարգացման հետ կապված հարցեր:

Նախագահը նշել է, որ Արցախում գոյություն ունեն կարատեի տարբեր խմբակներ, եւ այս մարզաձեւում արդեն իսկ գրանցվել են որոշ հաջողություններ:

Սակայն Արցախում ցանկանում են էլ ավելի զարգացնել այս մարզաձեւը, եւ այս գործում առանձնակի տեղ է հատկացվում Հայաստանի կարատեի ֆեդերացիայի հետ համագործակցությանը:

Երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ներհայկական ներուժը բավականին մեծ է եւ անհրաժեշտ է այն ավելի արդյունավետ օգտագործել:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, որը հանդիսանում է Հայաստանի կարատեի ֆեդերացիայի պատվո նախագահը, ԿԱ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, պաշտոնատար այլ անձինք:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն