ԱՄՆ-ը մերժեց Թուրքիային հանուն Իսրայելի
Սեպտեմբեր 6, 2010թ. 17:58
Թուրքական «Հյուրիեթ» թերթի տեռեկացմամբ, Թուրքիայում գտնվող ԱՄՆ դեսպանատունը տարածել է հայտարարություն, որ ԱՄՆ-ը հրաժարվում է մասնակցել Թուրքիայում անցկացվող «Անատոլիական արծիվ» զորավարժություններին:
Ըստ թերթի, Թուրքիայում զորավարժություններին մասնակցելու համար ԱՄՆ-ի մերժման հիմնական պատճառը Իսրայելն է, որի հետ Թուրքիան չի ցանկացել մասնակցել զորավարժություններին:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութողլուն անմիջապես հանդես է եկել հայտարարությամբ, որով հերքել է տեղեկություններն այն մասին, թե ԱՄՆ-ի մերժման պատճառը Իսրայելն է:
ArmAr.am












