Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

ԿԳ նախարար. «Պատիժը կտարածվի բոլորի վրա՝ անկախ «խնամի-բարեկամ» կապերի

Սեպտեմբեր 7, 2010թ. 14:37

KGՍեպտեմբերի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե ավագ դպրոցների ձեւավորման գործընթացը վերջնականապես կավարտվի 2011 թվականին:

«Հանրապետությունում ներկայումս կա 91 ավագ դպրոց, հաջորդ տարի կբացվեն եւս 44-ը։ Ընդորում, թերահավաք ավագ դպրոցներ չունենք։ Կան մինչեւ 15-16 հոգուց բաղկացած դասարաններ»,- տեղեկացրեց նախարարը։

Անդրադառնալով էքստեռնի` դասարանից դասարան թռիչքային կերպով տեղափոխվելու երեւույթին՝ Արմեն Աշոտյանը նշեց, որ այն գոյություն ունի միայն 1-9-րդ դասարաններում, բայց ոչ մի դեպքում՝ ավագ դպրոցում։ «Այն դպրոցների տնօրենները, ովքեր կխախտեն այս պարտադիր կարգը, խստագույնս կպատժվեն։ Նրանց աշխատանքից ազատելու մասին որոշումը ես ինքս կստորագրեմ»,- շեշտեց նախարարը՝ ավելացնելով, որ պատիժը կտարածվի բոլորի վրա՝ անկախ այդ տնօրենի «խնամի-ծանոթ- բարեկամ»-ական կապերից եւ զբաղեցրած դիրքից։


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն